Նոյեմբերի 14-ին Երևան-Մեղրի ճանապարհի հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են մի ավտոմեքենա։ Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։