Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

«Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ լիազորված չեմ հաղորդելու»,- նշեց Գնունին։

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն` Ռիտա Սարգսյանի մոտ ախտորոշվել է COVID-19։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել