Մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:  Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական եւ կարեւոր ներդրումներ են արել:

Եղել են նաեւ պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել