Վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռանյին Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ խոսվում է նաև այն մասին, թե արդյո՞ք եթե ինքը պատերազմական իրավիճակում հրաժարական ներկայացներ՝ կարող էր իրադրության մեջ որևէ բան փոխել։ Իր խոսքով, այս հարցն ինքը բաց քննարկել է և դահլիճում էլ կան մարդիկ, որոնք ամենայն մանրամասներով տեղյակ են եղել դրան։
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք եղել են, կան և լինելու են դաշնակցական ռազմավարային։ Կարծում եմ, որ սրանում որևէ մեկը որևէ կասկած չունի»,-ասաց Փաշինյանը։