«Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները ապրել և գործել ի շահ Հայրենիքի». ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից հայտնում են.

«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝
մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը սպառնացող դավադիր ծրագիրը,
գիտակցելով պահի վճռականությունը,
հավատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելությանը

հայտարարում է

Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։
Սույն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին

1. Բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դավադիր իշխանության՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

2. Մնալով օրինականության սահմաններում, բռնությունը իսպառ բացառող բոլոր գործողություններով, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ հայ ժողովրդի մեջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը

3. Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել