Պետական եկամուտների կեմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների համար:
Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել համակարգում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրած ավանդը և ձեռքբերումները: Միքայել Փաշայանն իր աշխատանքային գործունեության ընթացքում էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը: Նրա ջանքերով իրականացված բարեփոխումների արդյունքում` Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել են թվային նոր գործիքներ և ժամանակակից լուծումներ, ակտիվացել է կոմիտեի միջազգային գործակցությունը տարբեր երկրների գործընկերների և միջազգային կառույցների հետ:
ՊԵԿ նախագահը Միքայել Փաշայանին մաղթել է շուտափույթ ապաքինում և հաջողություններ հետագա նախաձեռնություններում:
Ի նշան երախտագիտության՝ կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը Միքայել Փաշայանին պարգևատրել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով: