Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«ԱՀ օպերտատիվ շտաբը տեղեկացնում է, որ հանրապետությունում էլեկտրամատակարարման վերկանգնման աշխատանքները շարունակվում են: Այս օրերին մասնագետներն աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ:
Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակայրերի էլեկտրամատակարարումը վերականագնելու ուղղությամբ տարվում են ինտենսիվ աշխատանքներ: Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է: #ԵկՏոն»: