Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Փաշայանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջական խնդիրների պատճառով։