Տարբեր փաստաթղթեր չեն եղել, եղել են նույն տրամաբանության մեջ առաջարկներ, ըստ որոնց պետք է տարածքներ հանձնվեին։ Այս մասին այսօր ՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը՝ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, առանց որևէ կարգավիճակի։ Եվ պատերազմից առաջ էլ է այդպես եղել։ Ես ուզում եմ մենք բոլորս շատ պարզ արձանագրենք դա։ Այդպես է եղել 2016 թվականից և 2016-ի ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում