Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հյատնի է անհետ կորած զինծառայողների թիվը, ինչը, ցավոք, մի քանի հարյուրի է հասնում։
Այս մասին Փաշինյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք։ Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ ողջ ու առողջ, ապա՝ գոնե ողջ, օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած։ Ինչ վերաբերում է գերիների փոխանակությանը՝ դա տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում