Ինչու՞ և ինչպես է ընկել Շուշին․ պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն կարևոր հարցերից մեկին, թե ինչու՞ և ինչպես է ընկել Շուշին։

«Շատ են ասում, որ Շուշին ուղղակի ահնձնվել է։ Ես այսօր Արցախի նախագահի այն գրառումը կարդացի, որտեղ, ցավոք սրտի, ինքն ասում էր, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում հարյուրից ավել մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ու՞մ հրամանով էին կռվել, կամ ինչի՞ համար էին կռվել։ Ես ավելին ասեմ՝ կային հայտարարություններ, որ քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալններ, անուններ, որ պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրապարակել են այդ հայտարարության հեղինակին, և ես տեղյակ եմ, որ հրավիրել են և փորձել ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը և ինչպես է դա տեղի ունեցել։ Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել