Երիտասարդի սպանության դեպքն առնչություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի երթի հետ

Ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net-ին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ սպանության դեպքն առնչություն չունի նախագահի նախկին թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հաջորդած երթի հետ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել