Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ կառավարության հրաժարականի դիմումը ՀՀ նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net