Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ազատության հրապարակի քաղաքացիները երդվեցին. (Տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելու երդմանակալության արարողությունից հետո քաղաքացիների հետ երդվեց «լուծարել կապերը ներկա անօրինական իշխանության հետ»:

 

«Այտեղ չկա Աստվածամոր Ավետարան, այստեղ չկա կեղծիք, այստեղ չկա սուտ, այստեղ չկա երեսուն արծաթ, այստեղ չկա կեղծ քարոզներ խորանից, ոչ էլ կեղծ ելույթներ նախագահականից, կա հայ ժողովուրդը »,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա հանրահավաքի ժամանակ ընթերցեց երդման տեքստը, որը կրկնեցին քաղաքացիները: Տեքստում մասնավորապես ասվում էր.

 

«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր լուծարմում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ և ես չեմ վախենում, և ես չեմ վաճառվում, և ես չեմ նահանջում:

 

Մենք` Հայասատանի չորրորդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք: Պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չեն հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք:

 

Մենք` Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և բոլոր հայաստանցիները, որտեղ կա իրավունք, որտեղ կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ, այդ օրը հեռու չէ, այդ օրն այսօր է»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին և Վեհափառ Հայրապետին գալ Ազատության հրապարակ և ուղղելու «կատարած սխալը»` նախագահի պաշտոնը ստանձնելու համար տված երդումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել