Կյանքի 85-րդ տարում մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա անունը կրող թատրոնի ներկայացուցիչներին։
«Գիշերը տխուր լուր ստացանք: Մահացել է ականավոր արտիստ և առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմեն Բորիսի Ջիգարխանյանը», – նշել է գործակալության աղբյուրը: