Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը՝ դրա ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:
Քաոսն ու անիշխանությունն այն խմբերի նպատակն է, որոնք քաղաքացու քվեին եւ հավանությանը արժանանալու հույս չունեն: Իշխանության նրանք եկել են միայն ու միայն նման ծանր իրավիճակներում եւ դավաճանությամբ: Նրանց իշխանական հենարանը երբեք էլ չի եղել Հայաստանի ինքնիշխանության արմատը՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամքը:
Պետական եւ հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել եւ ապահովել իրենց կենսագործունեությունը եւ թույլ չտալ պետության կազմալուծում»: