Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի, բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա. Արսեն Թորոսյան

COVID19-ով վարակվածներից 73 հոգի այս պահին միացված են արհեստական շնչառության սարքերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաև նշեց, որ այս պահին սարքի պակաս չկա, ձեռքբերումներ արել են և դեռ շարունակում են անել:

«Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի, բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա: Դա հնարավոր չէ երկար տեղափոխել կամ ներկրել: Մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են և մենք տիտանական ջանքեր ենք գործադրում որպեսզի խափանում չլինի, նաև փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել: Մենք իհարկե աճ սպսում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ: Գնել ենք ևս 4 թթվածնի մեծ կայան, որոնք հիմա ճանապարհին են»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ արվում է ամեն հնարավորը: Օրինակ` մահճակալային տեղերի առումով ավել հնարավոր չէ անել: Տնային մահերը քչացնելու միակ տարբերակը և ընդհանրապես մահերը քչացնելու տարբերակը քիչ թվեր ունենալն է:  Հիվանդության հետագա տարածումը պետք է կանխվի համատեղ ջանքերով:

Նա նաև անդրադարձավ 2-րդ անգամ վարակվելու դեպքերին:

«Վերջին թվերն ինձ երեկ երեկոյան են ներկայացրել, մեր համակարգում արձանագրված կրկնակի բուժման 343 դեպք»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել