Ոստիկանության Մշակույթի Կենտրոնից հայտնում են․
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը`
գնդապետ ԱՐՏՅՈՄ ԶԱՐՄԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆԸ։
Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։
Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի սրբ. Սարգիս եկեղեցում»։