Անհետ կորած զինծառայողի հարազատից խաբեությամբ գումար շորթած անձը կալանավորվել է, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը:
«Իմ տեղեկություններով կան նրա գործողություններից տուժած այլ անձինք: Բոլորին հորդորել ենք, որպեսզի դիմեն ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Ավետիսյանը:
Նա նշեց, որ կալանավորված անձը բավականին փորձ ուներ խարդախություն կատարելու, նախկինում մի քանի անգամ դատապարտվել է: