Արցախից ժամանած հայրենակիցներին անվճար իրավաբանական աջակցության կտրամադրվի

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից, Թուրքիայի գործուն մասնակցությամբ, Արցախում սանձազերծած պատերազմի հետևանքով ներկայումս Հայաստանի Հանրապետություն են ժամանակավորապես տեղափոխվել Արցախի մեր հայրենակիցները:

«Այս ամենով պայմանավորված, Իրավաբանների հայկական ասոցիացիան անվճար իրավաբանական խորհրդատվական աջակցություն է տրամադրում ՀՀ ներգաղթած Արցախի մեր հայրենակիցներին, հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող անձանց, վերջիններիս ընտանիքի անդամներին, այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով կրել են ու կրում են նյութական վնասներ:

Մեզ կարող եք զանգահարել հևտևյալ հեռախոսահամարներով՝
Երևան՝ (+374 10) 540199, բջջ. (+374 96) 448864,
Գյումրի՝ (+374 312) 58236,
Վանաձոր՝ (+374 322) 22317,
կամ գրել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/armla.am/:

Անվճար իրավաբանական աջակցություն կտրամադրվի նաև այն հյուրանոցներում և հանգստյան տներում, որտեղ ժամանակավորապես բնակվում են Արցախից տեղափոխված մեր հայրենակիցները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել