Մեր նախորդ նյութերից մեկով ներկայացրել ենք, թե ինչպես պետք է գործածել ՀՀ դրոշը Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետության դրոշի հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության զինանշանի չափերը:
Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը չի կարող տեղադրվել ավելի ցածր, քան օտարերկրյա պետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ տեղադրվելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ կողմից (դեմքով դեպի այդ շենքը):
Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով (2-ից ավելի) զինանշաններ, ապա Հայաստանի Հանրապետության զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:
Աղբյուրը` Իրավաբան.net