Չեմ կարծում, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք «լոքդաունի»․ Մհեր Գրիգորյան

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ամբողջական փակման՝ «լոքդաունի» կարիք այժմ չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ես չեմ կարծում, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք «լոքդաունի», չեմ կարծում։ Որովհետև, եթե անցած փորձը ամփոփենք, և ոչ միայն Հայաստանինը՝ նաև Վրաստանինը, հարևան երկրներինը, եվրոպական երկրներինը, ես այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա կրկին հորդորեց քաղաքացիներին պահել հակահամաճարակային կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել