«Դավիթ ջան, դու համ արդարն ես, համ ամենից ուժեղը. դու մեր հերոսն ես, մեր Դավիթը»․ Եղեգիսի համայնքապետարան

Եղեգիսի համայնքապետարանից հայտնում են․

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով և այդ ագրեսիան շարունակվում է մինչ օրս։

Սեպտեմբերի 27-ը գծեց մի նոր սահման զինվորի, սպայի, հայրենիքի համար մարտնչողի համար։
Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել էր Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում 1995 թվականի օգոստոսի 1-ին։
Դավիթը հերոսաբար զոհվեց 11.10.2020 թվականին պաշտպանելով հայրենիքը։

Դավիթը ընտրել էր զինվորականի ուղին և այն կատարում էր պատվով։ Դավիթը երդվել էր անառիկ պահել հայրենիքի սահմանները՝ հոգում պահած բազմաթիվ նպատակներով և երազանքներով։

Հաղթում է ուժեղը, ոչ թե արդարը: Վայ թույլերին: Գ. Նժդեհի խոսքերն էր Դավթի ֆեյսբուքյան պատին։ Դավիթ ջան դու համ արդարն ես, համ ամենից ուժեղը. դու մեր հերոսն ես, մեր Դավիթը…

Շատինդ, հայրենիքդ հպարտ է իր հերոսով և չի համակերպվում այն մտքին, որ դու արդեն նահատակ ես…
Աստված հոգիդ լուսավորի, Դավիթ ջան…

Կիսում ենք հարազատների վիշտը, հավերժ փառք մեր հերոսին։
Ճանաչենք մերօրյա հերոսներին, մեր ՀԵՐՈՍ ԴԱՎԻԹԸ…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել