Արցախի պաշտպանության բանակից ներկայացնում են նորօրյա հերոսների սխրանքներից։
«Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում: Կապիտան Գարեգին Սամվելի Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ ավագ լեյտենանտ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր «Կամազ» ոչնչացնելու համար ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Հմուտ և կազմակերպված գործողությունների համար, որոնց շնորհիվ հակառակորդին պատճառվել են զգալի մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, փոխգնդապետ Կորյուն Սուրենի Ավետիսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:
Թշնամական ուժերի առաջխաղացման փորձերը կասեցնելու և վերջինիս մեծ չափերի կորուստներ հասցնելու համար փոխգնդապետ Սեյրան Վալերիի Հակոբյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի»: