Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից զգուշացնում են.
«Հարգելի հայրենակիցներ.
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։ Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։
Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել»։