Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ զորքն առաջնագծում որևէ բանի կարիք չունի

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։ Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ եթե այդ կարիքը առաջանում է ընթացքում, ապա ընթացքում էլ լուծվում է Զինված ուժերի մատակարարման և ծառայությունների միջոցով։

«Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, որոնք կարգավորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Իսկ եթե խոսքը դրամական միջոցների մասին է, ապա պետք է դրանք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել