Պուտինը հայտարարել է Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանձնահատուկ նշանակության մասին

«Ոչ ոք շահագրգռված չէ հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի շատ, քան Ռուսաստանը, քանի որ կոնֆլիկտը մեր ընկերների միջև է», – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սա մեզ համար հատուկ իրավիճակ է: Այո, խումբը ստեղծվել է 1992-ին (խմբ․-ԵԱՀԿ Մինսկի խումբը), Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, որպես համանախագահներ, պատասխանատու են բանակցային գործընթացի կազմակերպման համար: Ոչ ոք շահագրգռված չէ հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի շատ, ինչպես Ռուսաստանը», – ասել է Պուտինը՝ նկատի ունենալով «Վալդայ» քննարկման ակումբին:

Նրա խոսքով ՝ ռուսների համար «այս ամենը իրական է»:

«Մենք դա տեսնում ենք ոչ միայն մեր աչքի առաջ, այլ դա տեղի է ունենում լայն իմաստով մեր ժողովրդի, մեր ընկերների, մեր հարազատների հետ», – ասել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել