Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել է նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու ծրագրերը:
«Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հանդիպումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Երկուշաբթի Politico թերթը, վկայակոչելով ԱՄՆ կառավարությանը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Պոմպեոն նախատեսում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: