Ադրբեջանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ հեռախոսով քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Գուտերեշը լուրջ անհանգստություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ, կարևորել հումանիտար զինադադարի պահպանումը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես նշել է հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել