Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից.
- 46713 – ն` առողջացած,
- 1039 – ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
- 10561 – ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 311 – ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 332154 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1058 նոր դեպք և 395 առողջացած, կատարվել է 2877 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։