Ինքս 6 տարեկան հասակում վիրավորվել եմ ադրբեջանական ականի պայթյունից և կորցրել եմ տեսողությունս․ Արտակ Բեգլարյանը՝ հումանիտար աղետի մասին

Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ և՛ Ստեփանակերտում, և՛ մնացած բնակավայրերում կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր չպայթաց պայթուցիկ նյութեր, որոնք տարիներ շարունակ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների կյանքն ու առողջությունը։

«Ես սա հատուկ կուզեի կարևորել, որովհետև ես ինքս 6 տարեկան հասակում վիրավորվել եմ ադրբեջանական ականի պայթյունից և կորցրել եմ տեսողությունս։ Ինձ նման հարյուրավոր երեխաներ կորցրել են իրենց կյանքը կամ առողջությունը։ Ոչ միայն երեխաներ, սակայն նրանց շրջանում այդ դեպքերը շատ են եղել»,-նշում է է նա։

Բեգլարյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր են խիտ բնակեցված շրջաններում նմանատիպ զինատեսակներ կիրառում, որպեսզի հումանիտար աղետի առջև կանգնեցնեն քաղաքացիական բնակչությանը։

«Այս առումով պետք է պատշաճ արձագանք և պատիժ լինի։ Միջազգային հանրությունը մեծ անելիք ունի»,-նշել է նա։

Պաշտպանը հայտնել է, որ ըստ նախնական վերլուծության Շուշիի Ղազանչեցոց Եկեղեցու թիրախավորումը եղել է և՛ հրթիռով, և՛ ԱԹՍ-ով, կամ երկուսն էլ ԱԹՍ-ով, ինչը ցույց է տալիս այդ քայլի միտումնավոր և նպատակային լինելը։

«Մենք ունենք իսրայելական, ռուսական, բելառուսական, թուրքական և ուկրաինական զենքերի կիրառման հստակ ապացույցներ։ Այդ զենքերի որոշ պահեստամասեր արտադրվել են այլ պետություններում։ Հետևաբար, երկրորդ մակարդակում այդ պետությունները նույնպես կրում են պատասխանատվություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել