Roma Cares-ը 100-ից ավելի փաթեթ է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը՝ որպես Արցախի երեխաներին, կանանց ու տղամարդկանց օգնություն

Roma Cares հիմնադրամը 117 փաթեթ է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը՝ հագուստով և մարզական հանդերձանքով, որն ուղարկվելու է Roma Armenia Giallorossi ֆան-ակումբին: Այս մասին հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Փաթեթները մոտ օրերս կփոխանցվեն ֆան-ակումբի նախագահին, որն աջակցության համար դիմել էր «գայլերի» ֆոնդին՝ կապված վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների հետևանքով նաև խաղաղ բնակչության կրած զգալի վնասների հետ:

«Մի կողմ թողնելով քաղաքական բնույթի ցանկացած նկատառում՝ Roma Cares Foundation-ն աշխատելու է «Ռոմայի» առավել շատ օգնության կարիք ունեցող երկրպագուների հետ, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում: Մենք պատրաստվում ենք առաջին կոնկրետ օգնությունը տրամադրել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք այս պահին բավականին բարդ իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Ֆան-ակումբը ստացված օգնությունն ուղարկելու է Արցախ։

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ֆեյբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել ակումբի կողմից ներկայացված օգնության ու աջակցության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել