Հունաստանը Ադրբեջանից հետ է կանչում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի մեղադրանքների վերաբերյալ։

Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ կայքում։

Ադրբեջանի կառավարության կողմից լիովին անհիմն և վիրավորական մեղադրանքներից հետո՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հունաստանի պետության կողմից ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, ահաբեկիչներ հավաքագրելու փորձերի և Հունաստանի տարածքից Ադրբեջանի դեմ կիբեր գրոհներ կազմակերպելու ենթադրյալ հանդուրժողականության հետ, նախօրեին ԱԳՆ-ում կտրուկ դեմարշ ներկայացվեց Ադրբեջանի դեսպանին:

Դեմարշից հետո Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսը խորհրդակցությունների նպատակով կանչվեց Աթենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել