ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․
«Երեք բրիգադի վրեժը փորձում են Ստեփանակերտից առնեն։ Միայն դրան եք ընդունակ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հեկտոմբերի 7-ին, նա արդեն հայտնել էր, որ առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
«Երեք Բրիգադ, հասկացողը լավ գիտի դա ինչ է։ Փառք հայոց բանակին»,-նշել է նա։