ԻՀԱԿ-ը բարձր է գնահատում և խրախուսում իր բուժանձնակազմի քայլերը՝ այս օրերին․ ԻՀԱԿ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են․

«Մեր բուժաշխատողները, սահմանին կռվող զինվորի հետ հերոսանում են ամեն րոպե, իրենց նվիրումով և կատարած աշխատանքով։
Ամենօրյա գրաֆիկով, վիրավորներին տեղում բուժօգնություն ցուցաբերող, տեղափոխումը իրականացնող մեր մասնագետները արդեն քանի օր է աշխատում են գերլարված ռեժիմով։ Երկար ու ձիգ ամիսներ, 24/7 ռեժիմով COVID19-ի դեմ համառ պայքարից հետո մեր մասնագետները նույն կերպ պայքար են մղում առաջնագծի տարբեր հատվածներում։

ԻՀԱԿ-ը բարձր է գնահատում և խրախուսում իր բուժանձնակազմի նմանօրինակ քայլը, և արձանագրում այդ ամենում մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմը։

Առանձնակի տոկունություն և ուժ ենք մաղթում մեր բժիշկներին, դիմակայելու այս պատերազմական և համաճարակային արհավիրքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել