Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։
«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:
Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»։