Գործարար Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ռուսաստանի մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, հայ երիտասարդներին, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, ամբողջ հայ ժողովրդին:
Դիմելով Պուտինին՝ Վարդանյանը նշել է, որ սա պարզապես տարածքային հարց չէ, սա պատերազմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ամեն ինչ ավելի լուրջ է։
«Եթե այնպես ստացվի, որ այս աղետը վատ ավարտվի, այն Ռուսաստանի համար անբուժելի վերք կդառնա։ Ես երազում են, որ Ռուսաստանը ոչ միայն օգնի, այլ նաև հասկանա՝ այս կոնֆլիկտի հանգուցալուծումը սկզբունքային է հենց ռուսների համար։ Ղարաբաղի լոկալ կոնֆլիկտը դանդաղ գործողության ռումբ է, որը պայթելու է և առաջին հերթին Ռուսաստանում։ Ես խնդրում եմ Ձեզ՝ խառնվել այս հարցին։ Ես չգիտեմ, թե դուք ինչպես եք վերաբերում Հայաստանի ներկայիս իշխանություններին, բայց Ռուսաստանը կարող է ուժեղ լինել միայն այն ժամանակ, երբ ունենա ուժեղ դաշնակիցներ»,-նշել է նա։
Դիմելով Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտային՝ նա նշել է․ «Եթե դուք չանեք այն, ինչ պարտավոր եք անել որպես երդում տված եւ բարոյական արժեքներ ունեցող մարդիկ, դուք ամոթով եք ապրելու տասնյակ տարիներ: Մի վերացրեք ձեր վերջին դաշնակիցներին, մի արեք այնպես, որպեսզի ոչ ոք չհավատա, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հաջողակ եւ ուժեղ»:
Վարդանյանը կոչ է արել անտարբեր չլինել։
Տեսանյութը՝ այստեղ
https://www.facebook.com/rubenvardanyanunofficial/videos/537784034293972/