Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ, արյունատվության գործընթացը շարունակվելու է վաղն առավոտյան՝ ժամը 09:00-ից: Խնդրում ենք մոտենալ վաղը՝ համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար: Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրված է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»։
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ կենտրոնը հայտարարել էր, որ ակնկալում է քաղաքացիների աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար: