Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները․ ՊՆ կոչը՝ լրատվամիջոցներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։

Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել