Մահացել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։
Մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։
Իրավաբան.net-ն իր ցավակցությունն է հայտնում Մովսիսյանի ընտանիքին ու հարազատներին։
Ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը։
Կրթություն
1990 – 1994 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում
1994 – 1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում
Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու
Գիտական թեմա` Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը, 1997 թ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Պատմական գիտությունների դոկտոր
Գիտական թեմա` Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում, 2016 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Աշխատանքային փորձ
1991 – 1997 թթ. Հայաստանի պատմության պետական թանգարան (գիտաշխատող)
1997 – 2019 թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (գիտաշխատող, 2004 թ-ից` ավագ գիտաշխատող)
1998 – 2016 թթ. Երևանի պետական համալսարան (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ)
2016 – 2019 թթ. Երևանի պետական համալսարան (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր)
Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն, ընդհանուր դասընթաց – բակալավրիատ
Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը – մագիստրատուրա
Հայոց հնագույն և հին պատմության հիմնահարցեր – մագիստրատուրա
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայաստանի և Հին Աշխարհի պատմություն և մշակույթ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն անգլերեն
Պարգեւներ
Հայաստան համահայկական հիմնադրամի «Երիտասարդ գիտնականներ» – 1993 Համահայկական մրցույթի հաղթող
ԵՊՀ Ոսկե մեդալ – 2015 թ.
ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ – 2016 թ