Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից.
- 44583-ն` առողջացած,
- 972-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
- 6068 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 302–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 303707 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 543 նոր դեպք և 177 առողջացած, կատարվել է 3483 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։