ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում զինադադար են առաջարկում՝ զինծառայողների մարմինները հանելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ղարաբաղում մարդասիրական զինադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել բախումները և վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: Հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները եւ շփման գծից դուրս հարվածները Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին: Համանախագահները մտահոգված են քաղաքացիական զոհերի աճող թվի մասին հաղորդագրություններով: Խաղաղ թիրախներին հարվածներն անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել