Էրդողանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակումը Ղարաբաղի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ հույս ունի, որ  Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հարձակումը կշարունակվի, հայտնում է РИА Новости-ին։

«Հուսով եմ, որ նա կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում», – ասել է նա Քոնիայում իր ելույթի ժամանակ:

Ուղիղ հեռարձակումն իրականացվել է Twitter- ում:

Հիշեցնենք, որ սա Էրդողանի առաջին ռազմատենչ հայտարարությունը չէ։ Հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

«Մինսկի խումբը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, 30 տարի շարունակ ի վիճակի չի եղել լուծել Ղարաբաղի հարցը: Եվ այսօր նա փորձում է բացասական իրադարձությունների ֆոնին գտնել զինադադարի ձև, և դա անընդունելի է», – ասել է Էրդողանը ունեցած ելույթի ժամանակ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, «բայց անարդյունք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել