Հայցվոր Աշխեն Մելիքբեկյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ հայրը` Հարություն Բալաբեկի Մելիքբեկյանը, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում 1938 թվականին կառուցել է սեփական տուն, տան միակ սեփականատերը հանդիսացել է հայրը, ապրել են մոր` Սիրունիկ Ավագի Եգանյանի հետ, որոնց ամուսնությունը գրանցվել է 1966 թվականին:
ՀՀ ԿԱ ԱԳ ՊԿ Իջևանի տարածքային ստորաբաժանման կողմից 18.12.2007թ. թիվ 593 տեղեկանքի համաձայն` Հարություն Մելիքբեկյանի անվամբ Աչաջուր գյուղում հաշվառված է 36քմ բնակելի տուն և տնամերձ հողամաս 0.09հա մակերեսով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի 26.07.2005թ. թիվ 136Ա որոշմամբ իրեն խնամակալ է նշանակվել իր աղջիկը` Աղավնի Մելիքբեկյանը, ինքը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ: Իր խնամակալի օգնությամբ խնամել և պահել են հորը ու մորը, քրոջը` Աստղիկ Մելիքբեկյանին, ով մահացել է 2007 թվականին: Իրենք են կատարել նրանց հուղարկավորության հետ կապված ծախսերը և փաստացի միայն ինքն է տիրապետել և տիրապետում է ժառանգական գույքին և տան օրինական և միակ ժառանգորդը ինքն է:
Երրորդ անձ Լևոն Մելիքբեկյանը 27.11.2012թ. դատարանին ներկայացրել է հայցադիմումի պատասխան և հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված հիմնավորումները միակողմանի են և չկա ամբողջական պատկերացում հայցի առարկայի կարգավիճակի մասին: Աղավնի Մելիքբեկյանի ներկայացրած փաստերը և փաստաթղթերը չեն հիմնավորում նրա փաստացի տիրապետման հանգամանքը:
Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա uկuում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1)միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2)իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախuեր.
3)իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից uտացել է ժառանգատուին հաuանելիք գումարները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման oրվանից վեց ամuվա ընթացքում: Նույն օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան oրն է:
Հարությունի Մելիքբեկյանը սկսած 1993 թվականից մինչև 2005 թվականի հուլիս ամիսը փաստացի տիրություն է արել և խնամել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում իր հոր` Հարություն Բալաբեկի Մելիքբեկյանի անվամբ գրանցված սեփական բնակելի տանը և տնամերձ հողամասին, ընդ որում, տեղեկանքից պարզ չէ, թե ինչում է դրսևորվել Աշխեն Մելիքբեկյանի կողմից ժառանգական գույքին ՙտիրություն անելը՚, հետևաբար նշված բովանդակությամբ տեղեկանքը հնարավորություն չի տալիս միանշանակ հետևություն անել այն մասին, որ Աշխեն Մելիքբեկյանը Հարություն Մելիքբեկյանի ժառանգությունը բացվելուց հետո վեցամսյա ժամկետում սկսել է փաստացի տիրապետել կամ կառավարել վիճելի գույքը:
Դատարանը գտել է, որ Հայցվորը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց որը թույլ կտար եզրահանգելու, որ փաստացի տիրապետման ուժով վեցամսյա ժամկետում ընդունել է Հարություն Մելիքբեկյանի մահից հետո մնացած ժառանգական գույքը, որպիսի պայմաններում հայցը ենթակա չէ բավարարման:
Աղբյուրը` Իրավաբան.net