Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսով քննարկեն են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Երկու նախարարությունների Ղարաբաղի հարցով նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, շեշտել շփման գծում շուտափույթ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Սակայն այսօր` հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Նա անթույլատրելի է համարել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման կոչերը: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել Թուրքիային չխառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչին հետևել է այս հեռախոսազանգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել