Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ «Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքից ավտոբուս է հրդեհվել։ Այս մասով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է․ «Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան»։