Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։
Թեկնածուները 13-ն են.
1. Վարդան Ալեքսանյան` 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր:
2. Ստեփան Մարտիրոսյան` 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր:
3. Վազգեն Ավետյան` 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական:
4. Հովհաննես Թովմասյան` 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար:
5. Արթուր Սահակյան`Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող:
6. Ռուդիկ Տեր-Գալստյան`«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:
7. Հովհաննես Մովսիսյան` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն:
8. Արմեն Սարգսյան`տեղեկատվության ոլորտի եւ մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար:
9. Արմեն Պահլավունի` Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար:
10. Ռուբեն Թումանյան` ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր:
11. Արման Չիլինգարյան` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:
12. Նունե Էլմասյան` 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր:
13. Արմեն Ահարոնյան` 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:
Մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։