Եկամտային հարկը օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Այս մասին սահմանում է Հարկային օրենսգիրքը։
Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով:
Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Ժամանակահատված |
Եկամտային հարկի դրույքաչափը |
2020 թվականի հունվարի 1-ից |
23 տոկոս |
2021 թվականի հունվարի 1-ից |
22 տոկոս |
2022 թվականի հունվարի 1-ից |
21 տոկոս |
2023 թվականի հունվարի 1-ից |
20 տոկոս |