Ալինա Նիկողոսյանը՝ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի մասին․ 4 անձ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: ԱԻՆ-ը պարզել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել