«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ․ Արթուր Վանեցյանի հայտարարությունը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում նշվում է․

«Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։
Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։
Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։

Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել